Britain passes on the baton to Armenia

May 12, 2011

Britain passes on the baton to Armenia

Բազմահարկ բազմաֆունկցիոնալ շենք Սայաթ-Նովա փողոցի շարունակության վրա

Yeva Sargsyan

Տարիներ առաջ (և մինչ օրս էլ) Ուելսի արքայզն Չարլզը, չարաշահելով իր արքայական դիրքերը, տարածում էր իր անձնական տեսակետներն ու կարծիքը ճարտարապետության և Բրիտանիայում ճարտարապետական քաղաքականության վերաբերյալ` այդպիսով ստեղծելով որոշակի տրամադրություններ մասնագիտության և ճարտարապետական գործունեության վերաբերյալ: Իսկ այդ տրամադրություններն ի վերջո նաև գործնական արտահայտում էին ստանում: Խնդիրը շատ ընդհանրական ասված մոտավորապես նրանում էր, որ Արքայազնի հավատում էր, որ մոդեռնիստական ճարտարապետությունը չարիք է, իսկ ընդունելի ճարտարապետությունը միայն դասական ձևերի կիրառումն է նոր կառուցվող ճարտարապետության մեջ: Չխորանալով այստեղ Արքայազնի դիրքորոշման մեկնաբանության մեջ, ինչն ինքնին բավականին հետաքրքիր վերլուծության թեմա է, այստեղ ուզում ենք ներկայացնել ճարտարապետ, Ճարտարապետների Բրիտանական Թագավորական Ինստիտուտի (RIBA) այդ ժամանակվա նախագահՄաքսվել Հաթչինսոնի պատասխանը Արքայազնի քարոզարշավին: Այդ պատասխանը ձևեկերպված է մի փոքր գրքի տեսքով, որի նախաբանը գրել է Ռիչարդ Ռոջերսը: Գիրքը գրվել է 1989 թ-ին և օրիգինալ տարբերակում կոչվում է “The Prince of Wales: Right or Wrong?”: Ստորև ներկայացնում ենք գրքից թարգմանված հատվածներ: Զարմանալիորեն այս տողերն ամբողջովին արձագանքում են մեր այսօրվա հայկական ճարտարապետական իրականությանը, կարծես հենց մեր հագով այս գիրքը ձևված լինի: Այնպես որ կարդացեք և պատկերացրեք, որ խոսքը գնում է ոչ թե Բրիտանական հասարակության և ճարտարապետության մասին, այն էլ ավելին քան 20 տարի առաջ, այլ մեր հարազատ` հայկական իրականության մասին: Խորհեք և վայելեք:

Եվա Սարգսյան

Ուելսի Արքայազնը; ճիշտ է, թե` սխալ

Նախաբան

Մաքսվել Հաթչինսոնի այս գիրքը քննում է այն տարածված կարծիքը, իբր թե ճարտարապետը միակն է, ով մեղավոր և պատասխանատու է ճարտարապետական միջավայրի վատ իրավիճակի համար, և որ ճարտարապետությունը կարող է դիտվել ժամանակների գերակայող քաղաքական, տնտեսական, գեղարվեստական և տեխնոլոգիական նախադրյալներից անդին: Խոսելով մոդեռնիզմին կողմ` այս գիրքը նաև քննադատում է այն միֆը, ըստ որի ճանապարհը դեպի 21րդ դար հիմնված է անցյալի վերածննդի վրա, յուրատեսակ “վերադարձ դեպի անցյալ”:

Մոդեռնիզմը դա նաև պատմության ճանաչումն է և ընդունումն այն փաստի, որ գեղեցիկ կառույցները պետք է պահպանվեն, չնայած ոչ բոլոր պատմակա կամ մոդեռնիստական կառույցներն են գեղեցիկ:

Հավատը ապագայի հանդեպ հիմնված է անցյալի հիշողության վրա, առանց հիշողության չկա ոչ մի պատմություն և գիտելիք: Ոչ մի ապագայի տեսլական չի կարող կառուցվել առանց հղման դեպի անցյալը: Անցյալը, ներկան և ապագան, հիշողությունն ու կանխատեսումը միահյուսված են մեկ ընդհանուր շարունակական ամբողջության մեջ, այնպես, որ անցյալի գիտակցման մեջ է նստած ապագայի հանդեպ հավատը: Այնուհանդերձ անցյալի ձևերի նոստալգիկ կրկնօրինակումը և անմիտ պահպանումն այն ամենի, ինչ որ կառուցվել է մինչ մեր դարը կարող է քանդել այն հարուստ պոտենցիալը, որը դրված է ապագայի մեջ, քանի որ մեր քաղաքները կվերածվեն թանգարանների: Սակավ մշակութային կարևորություն և հետաքրքրություն ներկայացնող կառույցները կարող են քանդվել, որպեսզի տեղ ազատեն նորացման համար:

…Ես կարծում եմ, որ Արքայազնի կողմից միջամտումը ճարտարաետական հարցերին, որքան էլ որ դա բարի նպատակով չլինի, առավել խոչընդոտ հանդիսացավ, քան խթանեց ճարտարապետական միջավայրի զարգացումը` ստեղծելով պարարտ դաշտ այն ցինիկ տեսակետի համար, իբր թե ճարտարապետությունը շուկայական և ‘փաթեթավորման’ գործիք է ուղված շահավետության խթանմանը, քան ստեղծելու առավել բարեկեցիկ միջավայր: Նրա հարձակումները նպաստեցին այն բանին, որ ցինիկ դեվելոփերները շինարարության թույլտվություն կարող են ստանալ պարզապես փակցնելով որոշ վերնաքուլար (ազգային) կամ դասական էլեմենտներ վատ նախագծված շենքերի ճակատներին: Հենց այս պարզ ‘կամուֆլյաժն’ էլ բարեհաջող կերպով քողարկում է մեր ճարտարապետական միջավայրի կրիտիկական իրավիճակի արմատները:

…Ճարտարապետ(ներ)ին միջավայրի այլանդակ պատկերի մեջ մեղադրելը Արքայազնը սխալմամբ համարել է հեշտ ճանապարհ: Նա կոծկում է իրավիճակի իրական մեղավորների փաստը-կոմերցիոն և քաղաքական հաստատութուններին, որոնք էլ հենց իրականացնում են ճարտարապետության հովանավորչությունը-այդպիսով պարալիզացնելով այն քննարկումը, որը նա նպատակ ուներ ստեղծել`քաղաքական և ֆինանսական իրականությունից խուսափելու նպատակով:

…Արքայազնը և նրա կողմակիցները բաց են թողնում այն հանգամանքը, որ մեր ճարտարապետական միջավայրի վատ իրավիճակը շատ ավելի լայն երևույթների արդյունք է: Դա մեր ընդհանուր միջավայրի տարալուծումն է, ինչը վտանգի տակ է դնում այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք: Եթե նա կարողանար տեսնել այս կապը, ապա նա գուցե ընդուներ, որ ճարտարապետական ոճը չէ, որը պայմանավորում է այս այլանդակումները, ոչ էլ մոդեռնիստական շարժումը, որը դարձել է շատ հեշտ ‘քավության նոխազ’, բայյց այն փաստը, որ անձնական ագահությունը դասվում է առավել բարձր, քան հանրային շահը:

Ճարտարապետությունը անդրադարձնում է հասարակության պատկերը, նրա քաղաքակրթվածությունն ու բարբարոսությունը, քաղաքներն ու կառույցները չեն կարող լինել առավել լավը, քան հանրային պատասխանատվությունը, որից էլ նրանք ծնվում են: Դա ուղղակի անհնարին է ճարտարապետի կողմից ստեղծել գեթ մեկ այգի, պողոտա, հրապարակ կամ շատրվան առանց պատվիրատուի համաձայնության` այն պարզ պատճառով, որ այդ ամենը պայմանավորվում է գնով:

Ճարտարապետներն, իհարկե, իրենց դերն ունեն այս ձախողված իրավիճակի կայացման գործում: Ոչ բոլոր ճարտարապետներն էին պատրաստ պայքարելու իրենց պատվիրատուների` մասնավոր ներդրողների կամ պետական ծրագրեր իրականացնող պաշտոնյաների դեմ` համարելով, որ իրենց գործը միայն արտադրանք տալն է, ինչը ոչ մի կապ և ազդեցություն չունի լայն հանրության վրա: Չուզենալով պատասխանատվությունը հանել այն ճարտարապետների վրայից, ովքեր նախագծում էին այդ էժան և կեղծ ճարտարապետություն`ես գիտակցում եմ, որ մեղադրելով միայն նրանց մենք անտեսում ենք խոշոր կորպորացիաների, դեվելոփերների և կառավարության մասնակցության դերը այս գործընթացներում: Ի՞նչ երկարաժամկետ հետաքրքրություն կարող ենք ակնկալել այդ կառույցներից, որոնք կառուցումից 10 տարի հետո այլևս չեն շահագործվում և դրանցից տարեկան եկամուտը կառավարության, ներդրողի և այլ շահագրգիռ կողմերի միակ նպատակն է: Մերը գործարար հսկաների և մշակութային գաճաճների դարն է:

Եթե արագ շահը միակ նպատակն է, ապա ամենագնահատելի ճարտարապետը դա նա է, ով կարող է շրջանցել նախագծման և դրա հաստատման համակարգը, կառուցել արագ և էժան: Այնպես որ զարմանալի չէ, որ կառույցներն արտահայտում են նեղ շուկայական հետաքրքրությունները, քանց թե հանրության երկարաժամկետ շահը:

… Անմտություն է կարծել, որ անցյալի կրկնօրինակումը կարող է օգնել լուծել այն խնդիրները, որոնց առաջ կանգնած է ճարտարապետությունը: Իրականում վտանգը, որի առջև մենք կանգնած ենք ոչ թե չափից դուրս ժամանակակից լինելն է, այլ բավարար ժամանակակից չլինելը: Այսօր առաջին անգամ մենք հնարավորություն և գիտելիք ունենք ստեղծելու դրախտ կամ աղբակույտ երկիր մոլորակի վրա: Ընտրութունը մերն է:

Ռիչարդ Ռոջերս

Մայիս, 1989 թ.

(շարունակելի)

Leave a Reply