Եկեղեցական ճարտարապետություն և արդիականացում
March 13, 2013
Կազմակերպիչները` ՆՓԱԿ, ԲՀՀ - Հայաստան, ՌեԱրկ եւ ՄՀԶ
Organizers: ACCEA, OSI -Armenia. ReArk & DIP
«Եկեղեցական ճարտարապետություն և արդիականացում» ֆորումն իրականացվում է Նորարար փորձառական արվեստի կենտրոնի accea.info կողմից և Բաց հասարակության հիմնադրամի osi.am աջակցությամբ «Միջդիսցիպլինար հարթակների զարգացում» մշակութային ծրագրի շրջանակներում:
Ֆորումի նպատակն է դուրս բերել մասնագիտական եզրահանգում եկեղեցաշինության բնույթի և կերպարի արդիականացման վերաբերյալ՝ կարծիքների, պատկերացումների և առաջարկների մի խումբ, որը կձևակերպվի մանիֆեստի տեսքով:
Եռօրյա ֆորումի ընթացքում, որ տեղի կունենա 2013թ. մարտ ամսին, կքննարկվեն հետևյալ հարցերը.
• Եկեղեցի ինստիտուտի հանրային, քաղաքական և մշակութային դերը պատմության ընթացքում
• Եկեղեցի-ազգ կապը
• Եկեղեցու ձևաստեղծման հիմունքները պատմաքաղաքական և մշակութային կոնտեքստում
• Եկեղեցու կառուցվածքային տրամաբանության էվոլյուցիան
• Արդի եկեղեցաշինության խնդիրները (օրենսդրական, ընթացակարգային, ֆունկցիոնալ, կերպարային և այլն)
• Արդի եկեղեցաշինության պահպանողականության պատճառները
• Եկեղեցաշինության արդիականացման խնդիրը
• Ձևաստեղծման որոնումներն արդի եկեղեցաշինության մեջ
• Հոգևոր տարածք հասկացությունը, դրա ակտուալությունը, դերն ու բնույթն արդի հասարակության կյանքում
• Միջազգային փորձը եկեղեցաշինության արդիականացման և դրա հանրային դերի մեկնաբանման հարցում
• Եկեղեցիների ժամանակակից նախագծերի ներկայացում և վերլուծություն
Մասնակցությունը: Բանախոսությամբ կամ պրեզենտացիայով կարող են ներկայանալ բոլոր այն մասնագետները, ովքեր արված ուսումնասիրություն կամ նախագիծ ունեն վերոնշյալ թեմաների շրջանակում: Ներկայացված խնդիրներին կարելի է անդրադառնալ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային պրակտիկայի օրինակով:
Բանախոսությամբ կամ նախագծի օրինակով ներկայանալու համար խնդրում ենք ուղարկել առաջարկվող զեկույցի թեման և հակիրճ նկարագրությունը մինչև սույն թվականի փետրվարի 28-ը` հետևյալ էլ. հասցեով` info@reark.org, ինչպես նաև կապվել հետևյալ հեռախոսահամարներով՝ 098 00 32 26 , 099 98 88 99:
Ֆորումի համադրող՝ Եվա Սարգսյան (ՌեԱրկ) yeva.sur@gmail.com
Ծրագրի ղեկավար՝ Սեդա Շեկոյան seda.shekoyan@gmail.com