Ճարտարապետի մտորումները Գանձասարի պարսպապատերի վերանորոգման վերաբերյալ

January 3, 2012

Ճարտարապետի մտորումները Գանձասարի պարսպապատերի վերանորոգման վերաբերյալ

Պարիսպը երեսապատված և կղմինդրով ծածկված

Մանուշակ Տիտանյան

Գանձասարը եղել եւ մնում է ոչ միայն Արցախի, այլ նաեւ հայ ճարտարապետության  գոհարներից մեկը, իր մեջ բյուրեղացնելով հայկական  ճարտարապետական մտքի լավագույն  արժեքները: Այն հանդիսանում է իր ժամանակի հոգեվոր, մտավոր  եւ քաղաքական կյանքի լավագույն նկարագիրը` առանց խեղաթյուրման արտահայտելով հայ մարդու հարաբերությունը Աստծու, պետության եւ հասարակության հետ: Դա եղել է անհատի եւ աշխարհի հարաբերության այն համաչափությունը, որը արդյունքում բերել է ազգային պետականության,  հոգեվոր ու աշխարհիկ կյանքի  ծաղկմանը: Վանքային համալիրը իր մեջ կրում է ազգային ինքնությունը պահպանող գեներից մեկը, որի պահպանման  եւ սերունդներին փոխանցման հարցը այսօր դարձել է ազգային անվտանգության ռազմավարության կետերից մեկը: Սրանով է մեզ  համար թանկ Գանձասարը, որի համար այսօր մենք բարձրացնում ենք նրա պատմական եւ ճարտարապետական արժեքի խստագույն պահպանման հարցը:

Գանձասարի վանքային պարիսպներ` կառուցված խամքարե շարվածքով: Թվում է, թե ինչ-որ անարժեք մի շինություն է, որ կարելի է անտեսել որպես հուշարձան: Սակայն, ամենեւին էլ  ոչ: Գանձասարում, ինչպես եւ մնացած բոլոր վանքերում, վանքային պարիսպները միշտ էլ եղել եւ պետք է լինեն վանքի կառուցման հենց առաջին օրերից, քանի որ կազմում են  նրա անբաժանելի մասը` առանձնացնելով այն երկու աշխարհները, որ գտնվում են պարսպի երկու կողմերում: Կառուցվել են համեստ շարով` առաջինը` ընդգծելով ստորադասությունը համալիրի գլխավոր հոգեւոր կառույցների նկատմամբ եւ, երկրորդ, լինելով պաշտպանական կառույց,  միշտ ունենալով արագ վերանորոգվալու հնարավորություն, առանց խաթարելու ճարտարապետական կոնստրուկցիան, տեսքը եւ կերպարը:

“Վանքս ունի մի քանի թաղակապ սենեակներ եւ շրջապարիսպ, որ ունի երեք դուռն- արեւելեան, հարաւային, եւ արեւմտեան կողմերից” գրել է Մակար Եպիսկոպոս Բարխուտարեանցը(“Արցախ” Բագու , 1895թվ.) Իհարկե պարսպապատերը դարերի ընթացքում նորոգվել են, սակայն դա չի նվազեցնում նրա պատմական արժեքը վանքային համալիրում: Նորոգումներ կատարվել են նաեւ 20-րդ դարում, սակայն, բավական անհաջող, քանի որ, տարբեր պատճառներով,  իրականացվել են առանց պատշաճ մասնագիտական  մոտեցման:

Այսօր, երբ Արցախի ժողովուդը իր Երկրի  տերն է, եւ բոլոր ճանապարհներով եւ առավելագույն ջանքերով աշխատում է  ինտեգրվել աշխարհի ժողովրդավարական հասարակություններին , շատ կարեվոր է, որ մենք ազգերի ընտանիքում ունենանք մեր ուրույն եւ ինքնատիպ կերպարը, որ մեզ օգնել է անգամ ամենադժվար ժամանակներում չլուծվել առավել հզոր տերությունների մեջ: Այսօր մեր պետականությունը թույլ է տալիս մեզ պահպանել մեր ազգային արժեքները, մեր մտածելակերպը, վերաբերմունքը պետությանը, եւ եկեղեցուն: 1989 թվին, Արցախյան շարժման առաջին իսկ օրերից, Հայաստանի Հանրապետությունը , դեռեւս ՍՍՀՄ իշխանությունների օրոք, ձեռնամուխ եղավ Գանձասարի վերականգնման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի իրականացմանը: Խումբը ամենածանր պայմաններում նախագիծը ավարտեց` քննարկելով  եւ հաստատելով այն համապատասխան մասնագիտական խորհուրդներում: Տարիներ անց սկսվեցին վերանորոգման, վերակառուցման շինարարական աշխատանքներ: Սակայն ոչ ոք  հարկ չհամարեց աշխատանքները իրականացնել համաձայն նախագծի: եվ այսօր նախագծողների հասցեին ասված մեղադրանքները պարզապես զրպարտություն են; Համալիրում իրականացվեցին նոր կառույցներ, որոնք խորթ են հայկական վանքային համալիրների ճարտարապետական հիմնավոր գաղափարներին: Այսօր նոր կառուցված երիցատները  արտաքնապես ունեն  նույն  կարեւորությունն ու հնչեղությունը, ինչ որ գլխավոր եկեղեցին: Բացարձակապես ավերվել է համալիրի շրջակա կուսական տարածքը; Տեղափոխվել են պատմական գերեզմանները, եւ տարածքում կառուցվել է նոր սրբատաշ մեծածավալ շենք, որը այդպես էլ չի ծառայեց իր սկզբնական  նպատակին (կառուցվել է որպես ճեմարանի շենք) եւ արդեն հանձնվել է ԼՂՀ Կրթության նախարարությանը` որպես ճամբարական շենք: Մի քանի տարի առաջ պարսպապատերը մասնակի նորոգվել եւ ծածկվել են կղմինդրով, որ բացարձակապես խորթ է հայ միջնադարյան վանքերի պարսպապատերի լուծումներին: Իսկ այժմ էլ երեսապատվել է քարե սալիկներով, բավական անորակ եւ անճաշակ:

Մեր բարերարների հովանավորությամբ այսօր  իրականացվում են բարեգործական աշխատաներ , որի համար մենք շատ ուրախ ենք եւ շնորհակալ; Սակայն շատ արդիական հարց է դարձել վերանորոգումների  մասնագիտական մոտեցումը, որի առկայությամբ միայն մենք կարող ենք հասնել այն նպատակներին, որ հետապանդում ենք հուշարձանների պահպանման գործով:

Եթե Գանձասարում նորոգումները իրականացվեին համաձայն հաստատված նախագծի, պետական լիազոր մարմնի թույլտվությամբ եւ համապատասխան մասնագիտացում ունեցող շինարարների կողմից, այսօր մենք չէինք ունենա այս տխուր պատկերը, որ ունենք: Ցավոք դեպքը արտառոց էր ոչ միայն  նրանով, որ անգրագետ ճանապարհ էր ընտրվել բարեգործության համար, այլ նաեւ նրանով, որ բացարձակապես անտեսվել էր պետության իրավունքները, դերը եւ նշանակությունը ազգային եւ պետական նշանակություն ունեցող ոլորտում գործունեություն ծավալելու մեջ:

Մենք ազգովի շատ թանկ ենք վճարել այսօրվա համար, եւ վճարել ենք ոչ թե դրամով, այլ հոգով ու արյամբ: Եւ  ամեն ինչ կանենք, որ երբեւէ եւ  որեւէ մեկը  չփորձի  իրեն դասի առավել, քան մեր ազգային պետականությունն է:

Leave a Reply