2. – Residential building on Pushkin street

2. – Residential building on Pushkin street

View from the corner of Abovian-Pushkin streets

Կառույցի ընդհանուր տեսքը Պուշկին-Աբովյան խաչմերուկից

Այս 12 հարկանի բնակել նորակառույցը տեղադրված է Աբովյան-Պուշկին խաչմերուկին հարող տարածքում: Պուշկինի փողոցին նայող ճակատը անմիջապես շարունակում է անկյունային դիրք ունեցող հուշարձան-շենքի կողային ճակատը` կառուցապատման կարմիր գծով: Պուշկին փողոցի պամական այս հատվածը շատ նեղ է եւ ցանկալի կլիներ նոր կառույց տեղադրելիս նահանջել կարմիր գծից, ստեղծելով ազատ տարածություն մայթի երկայնքով: Սա առավել եւս անհրաժեշտ է նման բարձրահարկ շենքի պարագայում, որը ենթադրում է բնակիչների աճող հոսքեր: Գերխիտ կառուցապատման զգացողությունը ավելի է շեշտվում շենքի երրորդ հարկի բարձրությամբ փողոցի վրա կախվող ծավալով:

Չնայած հեղինակը փորձել է առաջին հարկի բարձրությամբ ներդաշնակել կից գտնվող հուշարձանին, կրկնելով քարի գույնը եւ շարունակելով քիվի բարձրությունը, բայց  ճակատը չունի համապատասխան դետալների մշակվածության աստիճանը:

Ըդհանուր առմամբ շենքը տեղադրման իր քաղաքաշինական լուծումով էապես խախտում է այս հատվածին բնորոշ նեղ փողոցի համաչափությունները, միաժամանակ իր ֆիզիկական հսկա և միապաղաղ ծավալով կոպտորեն միջամտում է Աբովյան և Պուշկին փողոցների պատմականորեն ձևավորված միջավայրին:   Ճարտարապետն է Ռուբեն Հասրաթյանը:

ՌեԱրկ

 

Leave a Reply