3. – Highrise multifunctional building on Tumanian Street

3. – Highrise multifunctional building on Tumanian Street

Կառույցի ընդհանուր տեսքը

Highrise multifunctional building on the corner of Tumanian – Abovian Streets

Սա Երևանի համար դասական դարձած այն դեպքերից է, երբ կառույցի ճարտարապետությունը բացարձակապես կորչում է շենքի` քաղաքաշինական առումով սխալ տեղադրության պատճառով: Երևանի կենտրոնական այս հատվածի համաչափությունների, ինչը 4-5 հարկի բարձրության սահմանում է, ինչպես նաև տարածքի "կամերային" միջավայրի պայմաններում այս շենքը բացարձակապես չի ինտեգրվում միջավայրին և խախտում է քաղաքի այս հատվածի ձևավորված քաղաքաշինական դիմագիծը: Չնայած որ կառույցի բուն ճարտարապետության մեջ փորձ է արված ստեղծելու դինամիկ ծավալային և գունային կոմպոզիցիա, այնուհանդերձ ճակատային համաչափությունները նույնպես խախտված են և համապատասխան չեն միջավայրի ռիթմին: Սպիտակ տուֆի և սև գրանիտի համատեղումը նույնպես համոզիչ չէ: Կասկածելի է թվում նաև քաղաքի տվյալ հատվածում նման քաղաքաշինական և տարածքային պայմաններում բնակելի շենք ունենալու հիմքերը: Շենքի հեղինակն է Սարգիս Սարդարյանը:

ՌեԱրկ

 

Comments are closed.