Ներքին Չարբախում բնակիչները մտահոգ էին, որ իրենց տարածքում եկեղեցի չունեն: Եկեղեցի կառուցելու համար Երևանի քաղաքապետարանի որոշմամբ հատուկ տեղ հատկացվեց: Ճարտարապետ Հրաչ Գասպարյանի նախագծով, 1996 թվականից սկսեցին կառուցել Սուրբ Խաչ Եկեղեցին: Տասը տարի անց՝ 2006 թվականի հոկտեմբերին ավարտվեցին Եկեղեցու շինարարական ու հարդարման աշխատանքները: Ավանդական ճարտարապետական ոճ ունեցող Սուրբ Խաչ եկեղեցին գմբեթավոր է: Սրահի երկու կողմում ավանդատներ […]
Ներքին Չարբախում բնակիչները մտահոգ էին, որ իրենց տարածքում եկեղեցի չունեն: Եկեղեցի կառուցելու համար Երևանի քաղաքապետարանի որոշմամբ հատուկ տեղ հատկացվեց: Ճարտարապետ Հրաչ Գասպարյանի նախագծով, 1996 թվականից սկսեցին կառուցել Սուրբ Խաչ Եկեղեցին: Տասը տարի անց՝ 2006 թվականի հոկտեմբերին ավարտվեցին Եկեղեցու շինարարական ու հարդարման աշխատանքները: Ավանդական ճարտարապետական ոճ ունեցող Սուրբ Խաչ եկեղեցին գմբեթավոր է: Սրահի երկու կողմում ավանդատներ են: Եկեղեցին դեռևս զանգակատուն չունի, սակայն նախագիծը պատրաստ է, որը նախատեսվում է առաջիկայում կառուցել: Սբ.Խորանում տեղադրված է Վարդգես Սուրենյանցի հայտնի գեղանկարը: Եկեղեցու կառուցման նախաձեռնողն ու իրականացնողը համայնքի բնակիչ Խաչատուր Վարդանյանն է: Նոյեմբերի 10-ին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեցին Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու չորս սյուները, Ավանդատները, Մկրտարանը, Սրբապատկերները, Խաչվառը:
Նոյեմբերի 11-ին Նավասարդ Սրբազանն օծեց նաև Սուրբ Խաչ եկեղեցու Սբ. Խորանը: Այնուհետև մատուցվեց Սբ Պատարագ, որին ներկա էին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ, ԱՀԹ թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանը, թեմականի անդամներ: <<Սուրբ Խաչ Եկեղեցին վստահորեն կդառնա այն նվիրական վայրը, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իր հոգու անդորրը և սրտամոտ խոսք կբանա Երկնային Տիրոջ առջև: Եկեղեցի կառուցելն ավելի հեշտ է, քան այն պահպանելը և այս քարե կառույցը վավերական կդառնա միմիայն ձեր աղոթքներով>>, – իր խոսքում նշեց Սրբազան Հայրը: Այսուհետ յուրաքանչյուր կիրակի և տաղավար տոներին եկեղեցում կմատուցվի Սբ. Պատարագ, տեղի կունենան մկրտության և պսակի արարողություններ: