ReArk.org

ՌԵԱՐԿ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ReArk ARCHITECTURAL ENVIRONMENT RESEARCH CENTER

    • About Us
    • Co-Operate
    • Our Projects
  • Forum
    • On FaceBook
    • Polls
  • Magazine
    • Articles
    • Reviews
    • Events
    • ReArk Diary
  • Gallery
  • Database
    • Catalogue
    • Armenian Architects
  • Resources
    • Armenian Laws
    • International Laws
    • International Scene
    • Library
    • Links

Churches in the Republic of Armenia

Նոր Նորք, Սբ. Սարգիս եկեղեցի

Սբ. Սարգիս եկեղեցու հիմքերը դրվել են 1998թ.-ին մայրաքաղաքի Նոր Նորք թաղամասում: Այն կառուցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ և նյույորքաբնակ բարերար Սարգիս Գաբրիելյանի հովանավորությամբ: Եկեղեցին կառուցվել է նոր թաղամասում երկրի համար դժվար ժամանակաշրջանում, երբ ժողովուրդը՝ տնտեսական ու սոցիալական դժվարություններից հուսահատ, իր զավակների ապագայի հանդեպ անորոշությամբ համակված՝ բարոյականի վերարժևորման, հոգևոր մխիթարության և Աստծո […]

Սբ. Սարգիս եկեղեցու հիմքերը դրվել են 1998թ.-ին մայրաքաղաքի Նոր Նորք թաղամասում: Այն կառուցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ և նյույորքաբնակ բարերար Սարգիս Գաբրիելյանի հովանավորությամբ: Եկեղեցին կառուցվել է նոր թաղամասում երկրի համար դժվար ժամանակաշրջանում, երբ ժողովուրդը՝ տնտեսական ու սոցիալական դժվարություններից հուսահատ, իր զավակների ապագայի հանդեպ անորոշությամբ համակված՝ բարոյականի վերարժևորման, հոգևոր մխիթարության և Աստծո աջակցության կարիքն ուներ:
Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Բաղդիկ Արզումանյանի նախագծով: Եկեղեցու Սբ. Սեղանի Աստվածածնի նկարը մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի գործն է: Նորակառույց եկեղեցին ճարտարապետական իր արժեքով պատիվ է բերում ինչպես նախագծի հեղինակներին, այնպես էլ շինարար վարպետներին և Մայր Եկեղեցուն: Շրջանաձևին միտող բազմանկյուն և եռահարկ այս կառույցը կատարված է հայկական ավանդական ճարտարապետության ոճով:
Եկեղեցու գլխավոր գմբեթի բարձրությունը 23 մետր է: Աղոթասրահը բազմանկյուն է և լուսավոր՝ 328 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Նրա ցանկացած անկյունից լավ երևում են բեմն ու ավագ խորանը: Աղոթասրահի սյուներն ավարտվում են 12 առաքյալներին խորհրդանշող բարձրաքանդակներով: Խորշերը նախատեսված են մոմավառության համար: Դրանց վերևում հատուկ օդափոխիչները եկեղեցու պատերը պաշտպանում են ծխից: Սբ. Սարգիսը Հայաստանի առաջին եկեղեցին է, որ ջեռուցվում է, և դա իրականացվում է մարմարյա սալահատակի տակ տեղադրված տաքացուցիչների միջոցով:

previous Սուրբ Երրորդություն եկեղեցի
 
next Երևան, Սուրբ Խաչ եկեղեցի
 

Leave a Reply

You must be logged in to post a comment.

Submit your photographs to pre-existing albums or create your own.

Please use the form at the link below.

submit
  • About Us
  • Co-Operate
  • On FaceBook
  • Links
  • Gallery
  • Call to Action
    • Red Book
    • Completed Projects
    • Projects In Progress
    • Future Projects
    • Polls
  • Magazine
    • News
    • Reviews
    • Events
    • Articles
    • ReArk Diary
  • The Wall
    • Wall of Shame
    • Wall of Pride
    • Wall of Rants
  • Database
    • Catalogue of Buildings
    • Armenian Architects
    • Library
  • Resources
    • Armenian Laws
    • International Laws
    • International Scene
© Copyright ReArk 2026 All rights reserved.