Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցին կառուցվել է Դավթաշենի կամրջի հարևանությամբ: Եկեղեցու կառուցումն սկսվել է 1996 թվականին Ռուբեն Գևորգյանի հովանավորությամբ: Հիմնօրհնեքը կատարվել է 1996 թվականի հուլիսի 31-ին՝ Գարեգին Ա Կաթողիկոսի հայրապետության շրջանում: Առաջին Ս.Պատարագը եկեղեցում մատուցվել է 2003 թվականի ապրիլի 6-ին՝ Գալստյան կիրակիին, Տ. Խորեն Քհն. Մարուքյանի ձեռամբ, որն առ այսօր շարունակում է իր հոգևոր ծառայությունը: Սրբոց […]
Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցին կառուցվել է Դավթաշենի կամրջի հարևանությամբ: Եկեղեցու կառուցումն սկսվել է 1996 թվականին Ռուբեն Գևորգյանի հովանավորությամբ: Հիմնօրհնեքը կատարվել է 1996 թվականի հուլիսի 31-ին՝ Գարեգին Ա Կաթողիկոսի հայրապետության շրջանում: Առաջին Ս.Պատարագը եկեղեցում մատուցվել է 2003 թվականի ապրիլի 6-ին՝ Գալստյան կիրակիին, Տ. Խորեն Քհն. Մարուքյանի ձեռամբ, որն առ այսօր շարունակում է իր հոգևոր ծառայությունը: Սրբոց Նահատակաց եկեղեցին նվիրված է հանուն հավատի եւ հայրենիքի նահատակված հայ ազատամարտիկների հիշատակին: Ռուբեն Գևորգյանը եկեղեցին կառուցել է զոհված ընկերների հիշատակը հավերժացնելու, եկեղեցում Աստծու հետ հաղորդակցվելու, նաև աղոթելու զոհված ազատամարտիկների հոգիների խաղաղության համար: Եկեղեցու նախագծի հեղինակն է Լևոն Ումեդյանը: Եկեղեցին գմբեթավոր է: Կառուցված է մոխրագույն տուֆից, հատակը, Սուրբ Սեղանը եւ ավազանը մարմարապատ են: Եկեղեցու գեղեցիկ զարդաքանդակներով փայտե դուռը պատրաստել է Փանոսյանը: Եկեղեցուն կից գործում է ծխական խորհուրդ, որն իրականացնում է զանազան բարեգործական միջոցառումներ՝ այցելություններ ծերանոց, մանկատուն, կազմակերպում ուխտագնացություններ: Եկեղեցուն կից գործում է Երիտասարդաց միություն: