Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասի Ս.Երրորդություն նորակառույց եկեղեցու շինարարական աշխատանքներն սկսվել են 2001 թվականի մարտին: Ս.Երրորդություն եկեղեցին կառուցվել է երջանկահիշատակ ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով և ամերիկահայ ազգային բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի ֆինանսական աջակցությամբ: 2004 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ տեղի է ունեցել եկեղեցու խաչերի օծումը: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց հայրապետի ձեռամբ 2005 թվականի նոյեմբերի […]
Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասի Ս.Երրորդություն նորակառույց եկեղեցու շինարարական աշխատանքներն սկսվել են 2001 թվականի մարտին: Ս.Երրորդություն եկեղեցին կառուցվել է երջանկահիշատակ ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով և ամերիկահայ ազգային բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի ֆինանսական աջակցությամբ: 2004 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ տեղի է ունեցել եկեղեցու խաչերի օծումը: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց հայրապետի ձեռամբ 2005 թվականի նոյեմբերի 20-ին կատարվեց Ս.Երրորդություն եկեղեցու օծման սրբազան արարողությունը: