Industrial Symphony: Photographic exhibition, lecture series and architectural competition

October 23, 2011

Industrial Symphony: Photographic exhibition, lecture series and architectural competition

poster image

The issue of industrial buildings came to the forefront of the interests of architects and property developers especially in the last few decades. The problem is first of all quite functional: to use the existing resources – in this case the already built buildings – with maximum effectiveness. As Russian architect Sergei Choban puts it, every structure is an investment of energy, both intellectual and physical. It is our choice to save and use this energy or waste it by demolishing and constructing a new building.

From another standpoint, the conversion of industrial buildings presents a new and very interesting challenge to architects who are required to imbue the architecturally crude constructions with a more intimate feel and new functions – in some instances also preserving the historical character of the building.

This problem is especially pertinent in Armenia. From the previous socialist era we have inherited a large number of industrial buildings and enormous production complexes, which are today dormant and abandoned. A small number of these have been restored and converted to suit new functions. However, they predominantly remain gutted and half-ruined while their owners seek new ways of effective adaptation and usage. Here, the issue is not only an economical one. Often enough the architects themselves can suggest a particular conversion approach thanks to which the given structure would assume a new image, sensibility and functionality.

The project ‘Industrial Symphony’ aims to examine questions relating to the historical significance, contemporary aesthetics and new functionality of industrial structures. The event will have three components: a photographic exhibition, lecture series and a competition announcement, the results of which will be summed up in 2012.

PHOTOGRAPHY EXHIBITION

The exhibition will take place this year at Armenian Centre of Contemporary Art in Yerevan from 3-15th of December.  

More details about the exhibition

LECTURE SERIES

We invite anyone with research and practical experience in the following areas to present papers as part of our lecture series

1)    The historical and architectural significance of industrial buildings and structures
2)    International experience and tendencies in the conversion and reconstruction of industrial buildings
3)    Conversion and reconstruction proposals for industrial buildings in Armenia
4)    The aesthetics of industrial architecture and its recent stylistic and ideological currents.

To submit your papers, you can write to the following addresses info@reark.org  or phone us on +3749(0)1 205694.

ARCHITECTURAL COMPETITION

For the competition a number of industrial buildings and complexes in Yerevan and its outskirts will be presented. The owners of said properties will themselves offer the architects their requirements and criteria regarding the adaptation and conversion of the buildings.
To submit buildings for consideration you can write to the following addresses info@reark.org or phone us on +3749(0)1 205694.

Արդյունաբերական կառույցների խնդիրը հայտնվեց սեփականատերերի և ճարտարապետների հետաքրքրության շրջանակում հատկապես վերին մի քանի տասնամյակների ընթացքում: Խնդիրը նախ և առաջ բավականին կիրառական է` հնարավորինս էֆեկտիվ օգտագործել գոյություն ունեցող ռեսուրսները` տվյալ դեպքում արդեն կառուցված շենքը: Ինչպես ռուս ճարտարապետ Ս. Չոբանն է ասում` ցանկացած կառույց դա որոշակի էներգիայի ներդրում է` մտավոր և ֆիզիկական, և դա մեր ընտրությունն է` պահպանել և կիրառել այդ էներգիան, թե վատնել այն` քանդելով և կառուցելով նոր շենք:

Մյուս կողմից արդյունաբերական կառույցների վերակիրառման նախագիծը նոր բնույթի և ինքնին հետաքրքիր ու ստեղծագործական առաջադրանք է ճարտարապետի համար, ումից պահանջվում է կոպիտ ճարտարապետությամբ կառույցին հաղորդել առավել մարդամոտ շունչ և նոր ֆունկցիա` որոշ դեպքերում պահպանելով նաև հուշարձան հանդիսացող կառույցի առանձնահատկությունները:

Այս խնդիրը հատկապես արդիական է Հայաստանում: Նախկին խորհրդային ժամանակներից մենք ժառանգել ենք մեծ քանակությամբ արդյունաբերական կառույցներ և ամբողջ արտադրական տարածքներ, որոնք այսօր չեն օգտագործվում կամ բոլորովին լքված են: Դրանցից քչերն են վերանորոգվել և հարմարեցվել նոր ֆունկցիաներին, սակայն դրանց մեծ մասը դեռ մնում է կանգուն կամ կիսաքանդ և անօգտագործելի վիճակում: Մինչդեռ դրանց սեփականատերերից շատերը իրենք փնտրում են դրանց օգտագործման արդյունավետ տարբերակներ ու միջոցներ:

Այստեղ խնդիրը ոչ միայն տնտեսական է: Հաճախ ճարտարապետն ինքը կարող է գործարարին, ում պատկանում է որևիցե արդյունաբերական կառույց, հուշել դրա վերափոխման մի այնպիսի ճարտարապետական մոտեցում, տարբերակ, ինչի շնորհիվ տվյալ կառույցը կստանա նոր կերպար, նոր շունչ և նոր կիրառում:

Արդյունաբերական Սիմֆոնիա նախագիծն ուղղված է արդյունաբերական կառույցների նոր ֆունկցիայի, պատմական արժեքի և ժամանակակից էսթետիկայի վերաբերյալ հարցերի պարզաբանմանը: Միջոցառումը բաղկացած կլինի 3 հիմնական մասից` ֆոտոցուցահանդես, լեկցիաների շարք և մրցույթի անցկացում, որի արդյունքները կամփոփվեն 2012 թ-ին:

Ֆոտոցուցահանդես

Ցուցահանդեսի նպատակն է դիտարկել լուսանկարչության և արդյունաբերական միջավայրի հարաբերությունները Խորհրդային Միության փլուզումից և սոցիալիստական տնտեսության և գաղափարախոսության արագ անկումից հետո:

Վիգեն Գալստյանի համադրությամբ կազմակերպված ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 19  ժամանակակից հայ լուսանկարիչներ` այդ թվում Անահիտ Հայրապետյանը, Իննա Մխիթարյանը, Տիգրան Հայրապետյանը, Թագուհի Թորոսյանը, Գարիկ Ավանեսյանը, Դավիթ Գալստյանը, Աննա Ավետիսյանը, Հայկ Բիանջյանը և Լևոն Ֆլջյանը:

Ներառելով տարատեսակ դպրոցներ և էսթետիկ մոտեցումներ` վավերագրականից մինչև կոնցեպտուալ,  սոցիալ ռեալիզմից մինչև վերացական` ‘Արդյունաբերական Սիմֆոնիան’ անդրադառնում է արդյունաբերական դարաշրջանի ընկալման փոփոխություններին Հայաստանում 1990ականներից սկսված անցումային շրջանի արդյունքում: Ցուցահանդեսը կկայանա դեկտեմբերի 3-15-ը Նորարարական Փորձարարական Արվեստի Կենտրոնում:

Ցուցահանդեսի մասին ավելի մանրամասներ

 

Դասախոսությունների շարք

Զեկույցներով կարող են հանդես գալ բոլոր նրանք, ովքեր ունեն փորձ հետևյալ թեմաների ուսումնասիրության շրջանակներում

  1. Արդյունաբերական կառույցների պատմական արժեքը և ճարտարապետական առանձնահատկությունները
  2. Արդյունաբերական կառույցների վերակիրառման (հարմարեցված վերաօգտագործման) միջազգային փորձն ու տենդենցները
  3. Արդյունաբերական կառույցների վերակիրառման (հարմարեցված վերաօգտագործման) առաջարկներ և օրինակներ Հայաստանում
  4. Արդյունաբերական ճարտարապետության էսթետիկան և նոր ոճային ուղղությունները, և այլն

Զեկույցով հանդես գալու համար կարող եք գրել

info@reark.org հասցեով, կամ կարող եք զանգահարել +3749(0)1 205694 հեռախոսահամարով

Ճարտարապետական մրցույթ

Մրցույթի համար առաջադրված կլինեն մի շարք արդյունաբերական կառույցներ Երևանում և հանրապետության այլ տարածքներում, որոնց սեփականատերերը անձամբ կներկայացնեն ճարտարապետներին իրենց ցանկությունն ու պահանջը կապված տվյալ կառույցի ձևափոխման հետ:

Մրցույթի համար որևիցե կառույց առաջարկելու համար կարող եք գրել

info@reark.org հասցեով, կամ կարող եք զանգահարել +3749(0)1 205694 հեռախոսահամարով

Comments

  • Սուրեն Մելիք-Քարամյան

    October 30, 2011 at 9:40 pm

    Հարգելի կազմակերպիչներ վողջունում եմ նախաձեռնությունը – կեցցեք :
    Ամենը բավականին հետաքրքիր և պետքական է:
    Ինձ մասնավորապես հետաքրքրում է Մրցույթի ” նյութերը ”, կտրամադրվեն արդյոք այդ կառույցների ապխիվային նախագծերը /որոնցով կառուցվել են հիշյալ շինությունները/ կամ չապագրությունները , կան արդյոք կոնստրուկցիաների հետազոտություններ և սեյսմիկ եզրակացություններ, և այլն.
    Իմ հեռախոսահամարն է +37491495461
    Հարգանքներով` ճարտարապետ Սուրեն Մելիք-Քարամյան

  • Suren Melik-Karamyan

    October 31, 2011 at 8:26 am

    Սուրեն Մելիք-Քարամյան
    October 30, 2011 at 9:40 pm

    Հարգելի կազմակերպիչներ վողջունում եմ նախաձեռնությունը – կեցցեք :
    Ամենը բավականին հետաքրքիր և պետքական է:
    Ինձ մասնավորապես հետաքրքրում է Մրցույթի ” նյութերը ”, կտրամադրվեն արդյոք այդ կառույցների ապխիվային նախագծերը /որոնցով կառուցվել են հիշյալ շինությունները/ կամ չապագրությունները , կան արդյոք կոնստրուկցիաների հետազոտություններ և սեյսմիկ եզրակացություններ, և այլն.
    Իմ հեռախոսահամարն է +37491495461
    Հարգանքներով` ճարտարապետ Սուրեն Մելիք-Քարամյան

  • Yeva

    October 31, 2011 at 12:31 pm

    Հարգելի պ-ն Մելիք- Քարամյան,

    Շնորհակալություն հարցի և հետաքրքրվածության համար:

    Միջոցառման մրցութային բաժնում վերանախագծման համար կառաջարկվեն մի-քանի կոնկրետ կառույցներ, որոնց վերաբերյալ հնարավորինս մանրամասն նյութերը կտրամադրվեն: Եթե ունեք առաջարկներ, թե Հայաստանում կոնկրետ որ արդյունաբերական շենքերը կարելի է առաջադրել մրցույթի համար` խնդրեմ, տեղյակ պահեք:

    Հարգանքներով`
    ՌեԱրկ

  • Գայանե

    November 7, 2011 at 5:51 pm

    Ողջունու՜մ եմ
    Ասեք խնդրեմ, ե՞րբ է սպասվում այդ իրադարձությունը

  • Գայանե

    November 8, 2011 at 12:49 pm

    Ես մրցույթը ի նկատի ունեմ

  • Yeva

    November 8, 2011 at 1:50 pm

    Հարգելի Գայանե,

    Մրցույթը կհայտարարվի և կքննարկվի մասնակիցների միջև ծրագրի ամենավերջում: Ավելի մանրամասն տեղեկություններ միջոցառումների մասին կհայտնենք ամսվա վերջին:

    Շնորհակալություն հետաքրքրության համար

Leave a Reply