Industrial Symphony: Photography and industry in a post-utopian age
January 15, 2011
Industrial Symphony
Image by Suren Manvelyan
Industrial Symphony: Architecture and photography in a post-utopian age is a project curated by Vigen Galstyan and jointly conceived by Hayas Cultural Organisation, ReArk Architectural Environmental Centre and Photo.am web portal.
Encompassing various disciplines, approaches and aesthetics, from latest photojournalistic series to conceptually informed, neo-expressionist and formalist studies by photographers such as Anahit Hayrapetian, Inna Mkhitarian,Tigran Hayrapetian, Taguhi Torosyan, Garik Avanesyan, David Galstyan, Anna Avetisyan, Hayk Binjyan and Levon Fljyan, ‘Industrial Symphony’ looks at how perceptions regarding the industrial era have been changed and altered in Armenia since its demise in the early 1990s.
The ruins of Marxist, Leninist and Stalinist utopias populate the landscape of Armenia (both physical and spiritual) like so many scars. Their disastrous effects on the environment and people are still deeply felt in numerous areas such as Alaverdi, Ghapan, Kajaran and Charentsavan and elsewhere. For many, the devastation of the industrial progress is a very real and continuing problem. Yet, the nostalgia for collective labour that made these enormous machines of modernity possible, is also quite palpable. Some of the factories, power stations, bridges and other insignia of industrial might are also remarkable feats of architectural and engineering ingenuity and talent – as much as they are ecological death camps.
The productive/destructive duality of the industrial context is typical not only of Soviet Armenia but is the most common characteristic of industrialisation in general. However, if Western analogies have found successful ways of metamorphosing the ‘legacy’ of industrial age – most notably in Europe, where industrial sites are often turned into new housing complexes or cultural centres – in Armenia, such attempts are essentially relegated to crudest and most primitive forms.
The role of photography in delineating the relationship of architecture and industrial progress to humanity has been of paramount importance since the mid 19th century. Alexander Rodchenko had famously rejected the role of art in the process of modernisation, stating that “every contemporary, cultured person should wage a war against art, as if was opium” and proposed instead that people should “photograph and be photographed!”. Later, the Soviet propaganda machine had used this illusory objectivism of the photographic medium ‘ with great success – driving countless, ‘documentary’ photographic paeans to the industrial/labour revolution through pages of books, magazines, newspapers, posters and newsreels.
But, as writer Julia Hell has noted “photography, as Rodchenko hoped it would, has transformed itself into a real archive, but it is the archive of a failure.” Since audiences become more aware of the fallibility of photographic representation, contemporary photographers – whether fine art practitioners or photojournalists are increasingly expanding the critical and conceptual frameworks of the medium to allow a greater emphasis on questioning the notions of ‘truth’, reality and the nature of the image. The primary issue that comes through these recent surveys of industrial sites/symbols in Armenia and elsewhere is whether the vacuum left after the industrial collapse can be filled at all. Is this emptiness significant in itself, like a painful document, a metaphor… or can factories of labour be transformed in our post-utopian age? Perhaps these intimidating, overwhelming but often magnificent and awe- inspiring spaces can attain a new, equally useful function as sites for imagination: as factories for dreams.
The exhibition consists of two parts. It includes works by contemporary photographers from the past twenty years and a retrospective section dedicated to the oeuvre of some of Armenia’s key industrial photographers – Ter-Mesropian, Hekekian and Alajyan. A virtual version of the exhibition as well as an electronic, print-on-demand catalogue are also being prepared. The media-partner of the exhibition is www.photo.am website.
‘Արդյունաբերական Սիմֆոնիա: Լուսանկարչությունն ու արդյունաբերությունը ետ-ուտոպիական ժամանակաշրջանում’ ‘Հայաս’ մշակույթային կազմակերպության և ‘ՌեԱրկ’ ճարտարապետական միջավայրի ուսումնասիրության կենտրոնի նախաձեռնությունն է:
Վիգեն Գալստյանի համադրությամբ կազմակերպված ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 19 ժամանակակից հայ լուսանկարիչներ` այդ թվում Անահիտ Հայրապետյանը, Իննա Մխիթարյանը, Տիգրան Հայրապետյանը, Թագուհի Թորոսյանը, Գարիկ Ավանեսյանը, Դավիթ Գալստյանը, Աննա Ավետիսյանը, Հայկ Բիանջյանը և Լևոն Ֆլջյանը:
Ներառելով տարատեսակ դպրոցներ և էսթետիկ մոտեցումներ` վավերագրականից մինչև կոնցեպտուալ, սոցիալ ռեալիզմից մինչև վերացական` ‘Արդյունաբերական Սիմֆոնիան’ անդրադառնում է արդյունաբերական դարաշրջանի ընկալման փոփոխություններին Հայաստանում 1990ականներից սկսված անցումային շրջանի արդյունքում:
Դիրատկելով հիմնականում Հայաստանի և որոշ դեպքերում նախկին կոմունիստական այլ երկրների արդյունաբերական անցյալը, ցուցահանդեսում փորձ է արված հետևելու լուսանկարչության և արդյունաբերության մեջ պատմականորեն ստեղծված սերտ առնչության ներկան: Մարքսիտական, Լենինյան և Ստալինյան ուտոպիաների ավերակները բնորոշում են Հայաստանյան լանդշաֆտը (և ֆիզիկական և հոգեկան) բազմաթիվ սպիների նման: Դրանց աղետալի հետևանքները բնական միջավայրի և մարդկանց վրա առ այսօր զգալի են և ակներև են բազմաթիվ արդյունաբերական շրջաններում` Ալավերդիում, Ղափանում, Չարենցավանում, Քաջարում, Կիրովականում և այլուր: Շատերի համար, արդյունաբերական ավերիչ ‘հաղթարշավը’ իրական և առհավետ շարունակվող խնդիր է: Սակայն նույնպես զգալի է նոստալգիան` միասնական աշխատանքի հանդեպ որը ժամանակին հնարավոր դարձրեց արդիականացման այդ ահռելի մեքենան: Գործարաններից, հիդրոէլեկտրակայաններից, կամուրջներից և արդյունաբերական զորության այլ հուշարձաններից շատերը` ճարտարապետական և ինժիներական հանճարի ու տաղանդի ուշագրավ օրինակներ են միառժամանակ լինելով էկոլոգիական մահվան ճամբարներ:
Արդյունաբերական համատեքստի արտադրողական/կործանիչ երկակիությունը հատկանշական է ոչ միայն Սովետական Հայաստանի համար այլև արդյունաբերացման ամենատարածված չափանիշն է: Այնուամենայնիվ, եթե Արևմտյան երկրներում գտել են հաջող միջոցներ կերպարանափոխելու արդյունաբերական դարաշրջանի ‘ժառանգությունը’ – հատկապես Եվրոպայում, որտեղ արդյունաբերական տեղամասերը հաճախ դառնում են մշակույթային օջախներ կամ բնակելի շենքեր – ապա Հայաստանում նման փորձերը չափազանց հազվադեպ են և հիմնականում պատկանում են ամենակոպիտ ու պրիմիտիվ տարբերակներին:
Լուսանկարչության դերը ճարտարապետության, աշխատանքի, արդյունաբերական առաջընթացի և մարդկության միջև կապի ուրվագծման մեջ, ունեցել է առաջնահերթային կարևորություն սկսած 19րդ դարի երկրորդ կեսից: Ալեքսանդր Ռոդչենկոն, մերժելով արվեստի դերը արդիականացման գործընթացում նշել է որ “ամեն ժամանակակից, կրթված մարդ պետք է պատերազմի արվեստի դեմ, ինչպես օպիումի” իսկ դրա տեղը նա պետք է “լուսանկարի և լուսանկարվի”: Լուսանկարչական թվացյալ օբյեկտիվիզմի այս ֆունկցիան հետագայում մեծ հաջողությամբ գործածեց Սովետական պրոպագանդայի մեքենան` թողարկելով անհամար լուսանկարչական ‘վավերագրեր’ նվիրված արդյունաբերության և բանվոր դասակարգի հեղափոխությանը գրքերի, թերթերի, ամսագրերի, պաստառների և ֆիլմերի միջոցով:
Սակայն, ինչպես նշում է արվեստաբան Զուլիա Հելլը, “լուսանկարչությունը` ինչպես հուսով էր Ռոդչենկոն, իրոք ինքնա-տրանսֆորմացվեց իրական արխիվի, բայց դա ձախողման արխիվն է”: Եվ քանզի հանդիսատեսը գնալով ավելի է գիտակցում լուսանկարչական պատկերագրման դյուրաբեկությունը, ժամանակակից լուսանկարիչները – թե գեղարվեստական, թե վավերագրական ուղղվածության – ընդարձակում են այս մեդիումի քննադատական և կոնցեպտուալ շրջանակները, ավելի շեշտելով ‘ճշմարտության’, իրականության և պատկերի բնույթի գաղափարների հարցադրումը: Հիմնական խնդիրը որը կարծես թե արծածվում է այս վերջին տարիների` Հայաստանում և այլուր գտնվող արդյունաբերական տեղայնքների/նշանների լուսանկարչական հետազոտություններում, հետևյալն է. արդյո՞ք հնարավոր է լրացնել այն վակուումը որը մնացել է արդյունաբերական փլուզումից հետո: Թերևս այս դատարկությունը ինքնին կարևոր է, որպես ցավալի մի փաստաթուղթ, մետաֆորա… թե՞ այնուամենայնիվ հնարավոր է բանվորության, աշխատանքի գործարանները կերպարանփոխել մեր ետ-ուտոպիական ժամանակաշրջանում: Միգուց է այս վախեցնող, ճնշող բայց հաճախ նաև սքանչելի ու ազդեցիկ տարածքները կարող են ձեռք բերել նոր, հավասարապես օգտակար ֆունկցիա որպես երևակայության համար միջավայրեր` դառնալ անուրջների գործարաններ:
Ցուցահանդեսը բաղկացած է երկու մասից: Ընդգրկված են վերջին քսան տարվա ընթացում ստեղծված ժամանակից հայ լուսանկարիչների աշխատանքները և առանձին հատվածով` սովետական շրջանի գլխավոր արդյունաբերական լուսանկարիչների – Տեր Մեսրոպյանի, Հեքեքյանի և Ալաջալյանի ստեղծագործությունները: Պլանավորվում է նաև ցուցահանդեսի վիրտուալ տարբերակը և կատալոգը, էլեկտրոնային տեսքով: Ցուցահանդեսի մեդիա-գործընկերն է www.photo.am կայքը: