2. Conversion of former City Hall on G. Lousavorich Street

May 17, 2011

2. Conversion of former City Hall on G. Lousavorich Street

Conversion of Former Cityhall building

Նախկին Քաղաքապետարանի շենքի ձեւափոխություն

Architects: Sargis Sardaryan, Ruzanna Aschyan-Mamyan, Ani Veranyan

Another example of conversion architecture and an attempt at re-interpreting frontal architecture in Yerevan, this time, in our opinion, quite a successful one. Here the treatment of the facade generally retains the previous look of the building, with certain crucial changes however, which are within the logic of the entire structuer. The most successful new element are the glass openings with their clean and clear outlines. A successful example of combination between classical and minimialist elements.

Ճարտարապետներ` Սարգիս Սարդարյան, Ռուզան Աշչյան-Մամյան, ԱնիՎերանյան

Վերակառուցման և ճակատային ճարտարապետության վերամեկնաբանման ևս մեկ օրինակ Երևան` այս անգամ, ըստ մեր կարծիքի, բավականին հաջող: Այստեղ ճակատի մշակումը հիմնականում կրկնում է շենքի նախնական տեսքը, սական որոշ փոփոխություններով, որոնք, կարելի է կարծել` ընդհանուր կառուցվածքի տրամաբանության մեջ են: Հիմնական հաջողված նորամուծությունը դա բացվածքների` մեկ ընդհանուր ապակե ժապավենի տեսքով լուծումն է և դրանց եզրագծերի մաքուր և հստակ ուրվագիծը: Դասական էլեմենտների և մինիմալիստական լուծումների հաջողված օրինակ:

Այնուհանդերձ պետք է նաև նշել կառույցի առաջին հարկի մակարդակով ձգվող սև գրանիտե գոտին և, հատկապես, խոյակների ոսկեգույն զարդամոտիվներով նախշազարդումը, ինչը հակասական մեկնաբանություն կարող է ունենալ թեթև վարդագույն տուֆի և ծանր մուգ գրանիտի համադրության առումով: Խոյակների նկարազարդման` Եվրոպական ար-նուվոն հիշեցնող զարդամոտիվների հարիր լինելը այս ճարտարապետության մեջ նույնպես խորհելու տեղ է թողնում:

Comments

  • Vache

    May 24, 2011 at 12:47 am

    nice building

Leave a Reply