Արևմտականացող Իսթանպուլի հայ ճարտարապետները
June 11, 2011
Բուկլետի շապիկը
ՀՀ Քաղաքաշինության նախարարությունը, ՀՀ Ճարտարապետության ազգային-թանգարան ինստիտուտը հունիսի 14-ին ժամը 15.00-ին հրավիրում են ՙԱրևմտականացող Իսթանպուլի հայ ճարտարապետները՚ խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը:
Ցուցահանդեսում կներկայացվեն 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին Ստամբուլի քաղաքաշինական դիմագծի ձևավորման մեջ կարևոր դեր ունեցած հայ ճարտարապետների ստեղծագործությունները, որոնք մեր հիշողության մեջ կվերակենդանացնեն մեր օրերում մոռացության մատնված հայ ճարտարապետներին ու իրենց գործերը:
Ցուցահանդեսում կներկայացվեն Ստամբուլի ճարտարապետական կերպարանավորման գործում իրենց բաժինը բերած հայ ճարտարապետները, որոնք անցյալից եկող իրենց փորձության կողքին յուրացնելով Արևմտյան ճարտարապետության ավանդույթները, եվրոպական ոճը ներմուծեցին Ստամբուլ, քաղաքին հաղորդելով շահեկան ինքնատիպություն:
Ցուցահանդեսը ընդգրկում է ավելի քան 40 հայ ճարտարապետների 100-ից ավելի գործերի լուսանկարներ: Ցուցահանդեսի ընթացքում այցելուները առիթ կունենան նյութի վերաբերյալ երկու կարճ ժապավեններ դիտել, տեղեկություններ ստանալ ճարտարապետների և իրենց կառույցների մասին:
Ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն պոլսահայ ճարտարպետներին նվիրված դասախոսություններ: Առաջին դասախոսությունը կկայանա հունիսի 15-ին ժամը 15.00-ին: