Հրաչ Գալստյան` Արդյունաբերական օբյեկտը որպես էսթետիկական դիտման օբյեկտ
December 8, 2011
poster image
Հրաչ Գալստյանի այս զրույց-դասախոսության ընթացքում կխոսվեն արդյունաբերական ճարտարապետության և տեղայնքի էսթետիկայի հատկանիշների, փիլիսոփայական և սոցիալական նշանակությունների, նաև դրա այսօրվա էականության մասին:
Սույն միջոցառումը կազմակերպվում է ‘Արդյունաբերական Սիմֆոնիա’ ցուցահանդեսի սահմաններում:
Կազմակերպիչներ` ՌեԱրկ Ճարտարապետական Միջավայրի Ուսումնասիրության Կենտրոն, ՆՓԱԿ:
Զրույցի թեզիսներից են.
Նախ, հերթական անգամ սահմանվում է էսթետիկա, որպես սոցիալական փոխհարաբերություններից դուրս անհատի ինքնությունը ձևավորող համակարգ, և հետո արդեն սոցիալական, քաղաքական փոխհարաբերություններում կամ առօրեականությունում անհատական ընտրությունը ապահովող պրեդիկատ
Հետո, սահմանվում է արդյունաբերական օբյեկտը՝ որպես դիտման օբյեկտ
Որպես դիտման օբյեկտ արդեն այն ռեֆլեքսիաների (պատկերի հարթություն, հղման, կամ նարատիվի…) արդյունքում կարող է վերածվել էսթետիկական օբյեկտի
Որպես էսթետիկական օբյեկտ այն դիտվում է մի քանի հարթություններում
– ռեդուկցված ֆորմաների էսթետիկան՝ այստեղ զուգահեռներ են հնարավոր կատակլիզմների մշակույթի և անգամ հայկական մշակութային ֆենոմենների հետ
– հղումների էսթետիկան
տարածության կազմակերպման հղումներ
սինտագմատիկ միավորները որպես ինքնուրույն ֆորմա դիտելու հետ կապված հղում
ընդհանուր մշակութային հղումներ
այլ…