5. Multi-fucntional complex on Vazgen Sargsyan street
IMG_2556-940x1253
Piazza Grande: multifunctional complex in the heart of city Yerevan on Vazgen Sargsyan Street.
Architect: Architecto Grandioni in collaboration with local architects.
Client: RENCO – Italian Engineering Construction Services.
Շենքը նախագծել է Architecto Grandioni իտալական ճարտարապետական արվեստանոցը` "Ռենկո" ընկերության պատվերով:
Շենքը բարդ ծավալային լուծում ունի, ինչի արդյունքում, սակայն, այն չի կորցրել իր ճարտարապետական տրամաբանությունն ու կառուցվածքային պատճառաբանվածությունը: Պետք է նշել նաև գրագետ ընտրված գունային գամման, նյութերի համադրությունը, ինչպես նաև շեշտված կոմպոզիցիոն և գունային երկխոսությունը հարևան կառույցների հետ: Շենքի տերրասային կառուցվածքը ստեղծում է հետաքրքիր ծավալային խաղ, բայց նաև կառույցի ծավալը թեթևացնելու հաջող միջոց է, ինչպես նաև գուցե հղում ժողովրդական ճարտարապետության` թե հայկական, թե Սիցիլիայի, որտեղ էլ տեղակայված է կառույցը հեղինակած նախագծային արվեստանոցը:
Համարելով այս կառոյցը Երևանյան ժամանակակից ճարտարապետության ամենահաջող օրինակներից մեկը՝ պետք է նաև նշել այն հանգամանքը, որ կառույցը մխրճվում Հանրապետության Հրապարակի համայնապատկերի մեջ և բոլորովին փոխում դրա կերպարը, համաչափական կառուցվածքն ու կոմպոզիցիան: Ինչքանով է սա թույլատրելի երևույթ՝ կքննարկենք մեկ այլ նյութում:
ՌեԱրկ