3. Office building on corner of Argishti & G. Lousavorich streets

January 26, 2011

3. Office building on corner of Argishti & G. Lousavorich streets

Շենքի գլխավոր ճակատը

Շենքն ամբողջացնում է  նորակառույց հրապարակի ճարտարապետական համալիրը: Այս կառույցի ճարտարապետության մեջ պետք է նշել ճակատային կոմպոզիցիայի, ինչպես նաև ընդհանուր ծավալային համաչափությունները: Պահպանվել է նաև հրապարակի ճարտարապետության հիմնական թեման` մեղմ գունային գամման, ինչպես նաև հայկական դասասկան ճարտարապետությանը բնորոշ էլեմենտների և ժամանակակից տարրերի երկխոսության սկզբունը: Լակոնիկ կամարների, անկյունային միակ զարդամոտիվի, բացվածքների ձևերի, ընդհանուր ծավալների խիստ երկրաչափական կառուցվածքի և կիրառված նյութի` նարնջագույն տուֆի և ապակու համատեղումը կարելի է համարել հաջող լուծված ճարտարապետական թեմա:

Leave a Reply