Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցին սկսեց կառուցվել է 1994թ. Գարեգին 1-ին երջանկահիշատակ կաթողիկոսի և Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ: Ճարտարապետն է Սարգիս Սարդարյանը: Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու կառուցումը հովանավորեցին ամերիկաբնակ Հրաչ և Վիկտորյա Ոսկանյանները: Եկեղեցին օծվեց 1998թ.: Եկեղեցու շուրջ աստիճանաբար համայնք ձևավորվեց` զոհված ազատամարտիկների ծնողներից, ում շիրիմներն ամփոփված են Եռաբլուր Պանթեոնում, հարակից տարածքի բնակչությունից, ծառայող զինվորներից: Ամենայն […]
Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցին սկսեց կառուցվել է 1994թ. Գարեգին 1-ին երջանկահիշատակ կաթողիկոսի և Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ: Ճարտարապետն է Սարգիս Սարդարյանը:
Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու կառուցումը հովանավորեցին ամերիկաբնակ Հրաչ և Վիկտորյա Ոսկանյանները:
Եկեղեցին օծվեց 1998թ.:
Եկեղեցու շուրջ աստիճանաբար համայնք ձևավորվեց` զոհված ազատամարտիկների ծնողներից, ում շիրիմներն ամփոփված են Եռաբլուր Պանթեոնում, հարակից տարածքի բնակչությունից, ծառայող զինվորներից:
Ամենայն Հայոց Հայրապետի կարգադրությամբ եկեղեցում յուրաքանչյուր կիրակի, Տաղավար տոներին, Մեռելոց օրերին, Ս. Վարդանանց և Ս.Սարգիս Զորավարի տոներին Ս. Պատարագ է մատուցվում: